«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանը դեռևս շատ կա, սակայն այժմ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով հակամարտության սրումը։

Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել: «Մարդիկ են զոհվում։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներս հակամարտությունը կդադարի»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր չունի Մոսկվային։