Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանի սահմանը վահան դարձրած ահաբեկիչները իրական վտանգ են հենց Իրանի համար։
Նրանք հայկական բանակի հարվածներից փրկվելու համար, կարող են ադրբեջանական բնակավայրերի թալանած ավարով կաշառել տեղանքին քաջածանոթենրին, որպեսզի իրենց անցկացնեն Իրան։ Քաջածանոթ լինելով ահաբեկիչների գործունեությանը, վստահ կարող եմ ասել, որ ամեն հնարավոր և անհնար կերպով իրենք դուրս են գալու այդ գոտուց։ Կարծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն անելիք ունի սահմանի վրա»։