Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են․ «Կրտսեր սերժանտ Ռոբերտ Մաթևոսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել հակառակորդի 6 տանկ ու 1 ՀՄՄ ոչնչացնելու համար: «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Ալեքսան Սահակյանի վաշտը հայտնվել էր հակառակորդի ծուղակի մեջ: Չի նահանջել, չի հանձնվել, մարտը վարել է մինչև վերջ և, պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ, կազմակերպել է անձնակազմի անվտանգ դուրս բերումը ծուղակից և զբաղեցրել նոր բնագիծ:

Իսկ մայոր Հովհաննես Այվազյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ թշնամական 3 տանկ ոչնչացնելու համար:


Նշված բոլոր զինծառայողները շարքում են և, թերևս մինչև պարգևների ստանալը, ներկայացվեն ավելի բարձր պետական գնահատանքի»։