Կոմանդոս ռազմամարզական ակումբի անդամ Ոսկան Մարգարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երեկ շրջեցինք մի շարք զինխանութներով, ու պարզվեց, որ 80 տոկոսը գերշահույթ են ստանում այս պատերազմի հաշվին։ Տաք բաճկոն՝ 16 000 դրամ նախկինում, 25 000 դրամ երեկվա դրությամբ։ Մի երկու օր ևս, և չի բացառվում ընկերներիս հետ նախաձեռնենք սկզբում քաղաքավարի, եթե չստացվի, ապա բռնի ուժով անհրաժեշտ իրերի առգրավում (տաք ժիլետ, սվիտեր, բուշլատ և այլն)։ Տղերքը մրսում են»։