Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հադրութի բնակիչ Մարգարիտա Քարամյանի կոչը
«Արցախի բոլոր բնակավայրերը ոնց կային, այնպես էլ մնում են: Հերիք է, դուրս եկեք թուրքերի կայքերից, ավելի լավ է մեր ՊՆ հաղորդագրություններին ու տեսագրություններին հետևեք: Խիղճ ունեցեք, մեր տղաների սխրանքը մի նսեմացրեք...»
Մեր տղաների հերոսությունից ու սխրանքից պետք չի վախենալ, պարտադիր այլ ուժեր փնտրել, իբր մեզ օգնական․․․
ժամանակն է հավատանք ինքներս մեզ, մեր կարողություններին ու արժանի լինենք այն երկրին, որն, ի վերջո, պիտի կառուցենք միասին, շատ ծանր զոհողությունների գնով։
Երբ մոտ ես լինում հաղթանակին, ի հայտ են գալիս նաև հաղթանակ գողացողները, մեր ուժերի նկատմամբ կասկած հարուցողները։ Ի վերջո այսքան տարի պատերազմում հաղթանակած երկրի հաղթանակը մսխվել է, եկեք տեր կանգնենք մեր տղաների հերոսությանը, սխրանքին, մեր երկրին, մեր հաղթանակին, քանի որ այն այլևս չպիտի վաճառվի․․․»: