«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ թշնամին, արդեն զգալով, որ ձախողվել է մարտի դաշտում և ստիպված է լինելու պատասխան տալ սեփական ժողովրդի առաջ բազմաթիվ զոհերի, ավերածությունների և սեփական երկիրն ահաբեկիչների որջի վերածելու համար, գնաց վերջին ստորության՝ թիրախավորեց մեր սրբության սրբոցը, Աստծո վեհ և լուսավոր տաճարը, Արցախի խաղաղության և վերածննդի խորհրդանիշը՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Մեր տաճարն այսօր վիրավոր, բայց կանգուն է, ինչպես և մենք, ու կռվելու ենք ձեր դեմ մինչև վերջնական հաղթանակ, քանզի դուք մեզ ուրիշ ընտրություն չեք թողել։

Թիրախավորելով մեր սրբությունները՝ դուք փորձում եք կոտրել մեր ոգին, և այն կրկին ենթարկել ձեր քոչվորական հորդաների անաստված կամքին։ Մեր ոգին, սակայն, դիմադրել ու հաղթել գիտի, ցավից վեր հառնել ու արարել գիտի, վերքերը բուժել ու կորցրածը վերականգնել գիտի։ Մեր ոգին Աստծուց է, սնվում է նրա զորությամբ, և ձեզ հասու չի։

Այս անգամ էլ Աստծո զորությամբ և մեր ոգու ուժով հաղթելու ենք ձեր հորդաներին, վեր հառնենք ու վերականգնենք մեր սուրբ տաճարը։ Ուրիշ ընտրություն մենք այլևս չունենք»։