Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է այսօր, օրվա երկրորդ կեսին մեկնել Մոսկվա՝ մասնակցելու համար Լեռնային Ղարաբաղյան խնդրով խորհրդակցություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման։

«Ներկայումս մենք միայն սկսում ենք պարզել մանրամասները։ Կարող եմ հաստատել, որ այո, նախարարը օրվա երկրորդ կեսին կժամանի Մոսկվա եւ կլինեն խորհրդակցություններ»,- ասել է դեսպանը։

Ավելի վաղ, Կրեմլը հաղորդագրություն էր տարածել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու Ղարաբաղյան հակամարտության խնդրի հետ կապված։