Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Մոսկվայում Ղարաբաղյան խնդրով տեղի ունենալիք խորհրդակցություններին իրենց մասնակցությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին ուշ երեկոյան Կրեմլը տարածել էր հայտարարություն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին Մոսկվա՝ Ղարաբաղյան խնդրով խորհրդակցություններ անցկացնելու։ «Այժմ ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ»,- հավելել է Զախարովան։