ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Սկսվեց»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով մեկնել է ՌԴ՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցություններին: Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են: