Հոկտեմբերի 9-ին` ժամը 13:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի փակուղու տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շիրակի փողոցի փակուղու թիվ 74/4 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz C-Class» (վարորդ` Կարեն Խ., ծնված 1975 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Էրիկ Ն․, ծնված 1968 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և բախվել կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Մեխակ Վ․, ծնված 1985 թ.): Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դադարեցրել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: