Ֆրանսիայից բժիշկների թիմը կժամանի Արցախ՝Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին:Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում կժամանի Ֆրանսիայից բժիշկների խումբ, օգնելու Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։

Բժիշկների խումբը աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։ Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։Բժիշկների այցը նախաձեռնել են «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգները։Բժիշկների պատվիրակության խմբում են․1. Լևոն Խաչատրյան – սիրտ-անոթային վիրաբույժ,2. Ան Մարի Բերժե - վիրաբույժ,3. Պատրիկ Կնիպեր - ռեկունստրուկտիվ վիրաբույժ,4. Պիեր Ժիրար - վիրաբույժ-վնասվածքաբան,5. Միքայել Չափարյան - վիրաբույժ-վնասվածքաբան,6. Մարի-Լիս Պետի – բժշկի օգնական