«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը Հայաստան համահայկական հիմնադրամին 3 միլիոն դոլար է փոխանցել; Այդ մասին նշվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

«Կան անուններ, որոնք ոչ միայն այսօր, այլ միշտ ենք տեսել Հայաստանի և Արցախի կողքին։

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը $3,000,000 նվիրատվությամբ միացավ համահայկական շարժմանը։

Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։

Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա՝ www.himnadram.org»,-նշում է հիմնադրամը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հիմնադրամն այս պահին հավաքել է 90 միլիոն դոլար։