Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտ թուրքերը ԱԹՍ-ից ռմբակոծել են նաև Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի տարածքը։ Ովքեր լավ չեն հասկանում, թե սա ինչ է նշանակում, թող մի հատ կրկին քարտեզին նայեն։

Միջազգային ատյաններին պետք է հասկանալի լեզվով ու անդադար բացատրել, թե էկոլոգիական ու հումանիտար ինչ աղետ կարող է լինել, քանի որ իրենք էլ լավ չեն հասկանում ոնց որ կամ ընդհանրապես տեղյակ չեն»։