Երեկոյան ժամը 5-ի սահմաններում Կիևի ոստիկանությունը տեղեկացել է, որ քաղաքի կենտրոնում մեքենաների շարասյուն է շարժվում՝ այլ երկրների դրոշներով և խորհրդանիշներով: Միաժամանակ կրակոցներ են լսվում:

Պարզաբանվում է, որ իրավախախտները մի քանի կրակոց են արձակել Գրուշևսկի փողոցով շարժվելիս: Այս պահին ոստիկանությունը դեպքի վայրում արդեն 4 կրակված պարկուճ է հայտնաբերել:

Ավելի ուշ, Կիևի Սոլոմենսկի շրջանում, իրավապահները կանգնեցրել են վեց ավտոմեքենա, որոնցում եղել է 14 մարդ՝ այլ պետության քաղաքացիներ:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «խուլիգանություն» հոդվածով, որը նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Տեսանյութ է հրապարակել նաև «Կիև օպերատիվնի»-ն: Կադրերում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով ավտոմեքենաներն անցնում Պրորեզնայա փողոցով: Ադրբեջանցիներին կանգնեցրել են Սևաստոպոլի հրապարակում: