Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմը միայն ռազմաճակատում չէ։ Մարտական խնդրի կատարմանը հասնելու համար պետք է գերակտիվ գործեն պետական կառավարման համակարգի բոլոր օղակները։ Զինված ուժերի ծանրաբեռնվածությունը պետք է թեթևացնել քաղաքական, դիվանագիտական գործոնի ակտիվ միջամտությամբ»։