Վարչապետի հրաժարականի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կայքերից մեկում հրապարակում է եղել, թե երեկ քննարկվել է վարչապետի հրաժարականի հարցը: «Այդ հրապարակումն ուղղված է Հայաստանի և Արցախի շահերի դեմ, և այդ հրապարակումն ուղարկվել է համապատասխան մարմիններին, որ դրանով զբաղվեն»,- ընդգծեց Թունյանը: Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ: Բաբկեն Թունյանը նշեց, որ վարչապետի հանդիպումը խմբակցությունների հետ եղել է վերջին իրադարձությունների թեմայով: «Տարածվել է հաղորդագրություն, թե ինչ թեմայով էր հանդիպումը, դրանից ավելի մանրամասներ քննարկելն անիմաստ է, եթե դա հրապարակային լիներ, հանդիպումը փակ չէր լինի»,- ասաց պատգամավորը: