Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ռուսաստանը մղել է աշխարհաքաղաքական փակուղի։ Այս կարծիքին է սոցիոլոգ Սերգեյ Բելանովսկին։ Նա կարծում է, որ Ռուսաստանի՝ «Բարեկամություն Չինաստանի հետ՝ ընդդեմ Արեւմուտքի» քաղաքական գիծը կբերի նրան, որ Արեւմուտքը Չինաստանի հետ պարզապես կհոշոի Ռուսաստանին։ RealTribune-ում հրապարակված իր հոդվածում նա գրում է․ «Հարաբերություններ վատացնելով Արեւմուտքի հետ եւ այդ կոնֆլիկտն անընդհատ խորացնելով, նա որպես բարեկամներ է ընտրել Թուրքիային եւ Չիանստանին։ Թուրքիան դեռ ոչինչ, ռեգիոնալ խաղացող է, չափազանցված ամբիցիաներով, թեեւ վատություն անել կարող է։ Այ, իսկ Չինաստանը, արդեն լուրջ է։ Դաշնակից ընտրելով մի տերության, որը գերազանցում է իր հզորությանը, մեծ խելքի տեր ունենալ պետք չի լինել, որպեսզի հասկացվի, թե դա ինչով է վերջանալու, հատկապես, երբ բազմիցս այդ մասին նախազգուշացվել է»։ Բելանովսկին կարծում է, որ Պեկինը չինական հայտնի փիլիսոփայությունն է օգտագործում՝ Կրեմլին հաղթելու համար։

«Արեւմուտքից, նոր Սառը պատերազմի սանձազերծումից հետո, այլեւս ներում սպասել հնարավոր չէ, իսկ Չինաստանից ․․․․ Բացի սպառազինություններից եւ աճող տնտեսական հզորությունից, Չինաստանը ունի եւս մի բան՝ հին չինական փիլիսոփայությունը։ Այո, այն շատ պարամետրերով զիջում է Արեւմտյանին, մասնավորապես՝ տրամաբանության եւ գիտականության մասով։

Սակայն հիբրիդային պատերազմ վարելու արվեստի մասով, շանտաժի ենթարկելու մասով, դիվանագիտություն բանեցնելու մասով չինացիներից սովորելու շատ բան կա։ Նաեւ՝ չշտապելու մասով։ Մեծ հաշվով, Պուտինը չինացիների հետ բոլոր բանակցությունները տանուլ է տվել, սակայն չինացիների իմաստնությունը այն է, որ նրանք թույլ են տալիս, որ Պուտինն իրեն հաղթող զգա։ Նա հիշեցրել է, որ պետք է բալանսավորվեր հարաբերությունները Արեւմուտքի եւ Չինաստանի միջեւ, եւ ոչ թե մեկի հետ բարեկամություն արվեր՝ ընդդեմ մյուսի։