Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել երկարացնել հրադադարի ռեժիմը և օգտագործել այն՝ հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար:

«Շատ կարևոր եմ համարում Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դիմում եմ երկու երկրների պետական ղեկավարությանը՝ կոչ անելով հրադադարն օգտագործել հարցերի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար։ Հանուն երկու հարևան ժողովուրդների ապագայի կոչ եմ անում երկարացնել հրադադարի ռեժիմը և այն օգտագործել խաղաղ բանակցությունների համար»,- ասված Է փաստաթղթում:

«Այսօր մեզանից յուրաքանչյուրը և բոլորս միասին պետք է անենք հնարավորը, որպեսզի արյունահեղությունը դադարի։ Խնայե՛ք միմյանց կյանքը, թող արյունոտ հաշվեհարդարի ժամանակաչափը կանգ առնի հանուն խաղաղ ապագայի»,- հավելել է պատրիարք Կիրիլը։