ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե միջազգային հանրությունն ի զորու չէ պարտադրել դադարեցնել զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, ի՞նչ է մնում Արցախին, եթե ոչ բարոյական իրավունքը՝ խոցելու պատերազմի ընթացքում Ադրբեջան զենք, զինամթերք և սպառազինություններ տեղափոխող ցանկացած ինքնաթիռ՝ նախապես այդ մասին հայտարարելով։

Մեր հայրենակիցների անվտանգությունն ու կյանքը ապահովելու այլ միջոց «աշխարհը», կարծես, մեզ չի թողնում»: