Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն այսօր ասել է, որ «Թուրքիան գործում է իբրեւ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության խաթարող»:
Այսօր Լյուքսեմբուրգում կայացած Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Նիկոս Դենդիասը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Այսօր տեղեկացրել եմ գործընկերներից հունական մայրցամաքային շելֆում Թուրքիայի նոր անօրինական գործողությունների մասին: Նաեւ բացատրել եմ այն, ինչն ակնհայտ է. տարածաշրջանի բոլոր խնդրահարույց իրավիճակները՝ Լեռնային Ղարաբաղ, Սիրիա, Իրաք, Լիբիա, Կիպրոս, Արեւելյան Միջերկրական ծով, մեկ ընդհանուր հայտարար ունեն: Այդ ընդհանուր հայտարար Թուրքիան է:

Թուրքիան գործում է իբրեւ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության խաթարող՝ ընդդեմ միջազգային իրավունքի, ընդդեմ Եվրոպական Խորհրդի բոլոր եզրակացությունների»: