Ռուսաստանը համաձայն չէ Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման հետ։ Նա այդ տարածաշրջանում ունի իր շահերը և ուզում է դրանք առաջ տանել։ Այս մասին ռուս լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել Է Թուրքիան և որը մի քանի անգամ արտահայտել է Ալիևը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա. հայտարարությունն այն մասին, որ կա և թույլատրելի է հակամարտության ռազմական լուծումը՝ մենք չենք կարող համաձայնել»,- հայտարարել է Լավրովը։


Ցավոք, Թուրքիան կարողացավ նման տեսակետը կիսել և հաստատեց, որ կաջակցի ցանկացած գործողության, որը կձեռնարկի Ադրբեջանը՝ ներառյալ ռազմական, հավելել է ԱԳ նախարարը: