Ադրբեջանն անմիջապես կխզի դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ես չեմ հավատում, որ որևէ երկիր կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև մեկ ժամ էլ չի անցնի և մենք կխզենք բոլոր դիվանագիտական կապերը այդ երկրի հետ»,- ասել է Ալիևը։