ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները թափանցել են ՌԴ՝ հասնելով մինչև Չեչնիա:

«Ահաբեկիչների մի մասը տեղակայված է Դաղստաի հետ սահմանին: Չի բացառվում, որ որոշ խմբեր լինեն դաղստանյան անտառներում պատսպարված:

Մյուս վտանգավոր զարգացումն այն է, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռամիասնությունը շատ վտանգավոր քայլեր է ձեռնարկում. նրանց կարևոր թիրախներից մեկը վերջին օրերին Արաքս գետի վրա Խոդա Աֆարինի կամուրջի մոտակայքի ջրամբարն է: Սա շատ խոշոր ջրամբար է և կառուցվել է Իրանի ֆինանսական միջոցնրով», - ասաց նա:

Բաբայանը հայտնեց, որ հայկական կողմն այժմ թույլ չի տալիս, որ հակառակորդը տիրանա վերոնշյալ օբյեկտին:

ԱՀ նախագահի խորհրդականը, սակայն, չի բացառել, որ հակառակորդը կվնասի ջրամբարը՝ լուրջ էկոլոգիական վնաս պատճառելով Իրանին: