ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Վոլգոգրադում ջիհադիստների խմբավորում են վնասազերծել։ Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում։
Ինչպես հայտնել են ԱԴԾ-ում, Վոլգոգրադում ոչնչացվել են «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման պարագլուխն ու նրա հանցակիցը:


Ոչնչացված գրոհայինները, սիրիացի ահաբեկիչների հրահանգով, ահաբեկչություններ են նախապատրաստել Վոլգոգրադում: Թիրախների թվում են եղել պետական շենքերը, զինվորականների հանրակացարաններն ու վտանգավոր արդյունաբերությունը։
Գրոհայինների մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերք և քաղաքի քարտեզը։