Եզդի լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զոհվածների մարմինների, քաղաքացիական զոհերի գլխատումը հատուկ ռազմավարություն է, որ իրականացվում է թշնամու կողմից։ 2014 թվականին, երբ ԻՊ-ը պետք է հարձակվեր Շանգալի վրա, դրանից մի քանի ամիս առաջ սկսեցին այդ մարզում սոցցանցերի տարբեր էջերում տարածել մարդկանց գլխատման տեսանյութեր։ Դա բերեց նրան, որ երբ Շանգալի եզդիները, ովքեր զինված չէին, լսեցին ԻՊ-ի հարձակման մասին, գլխապատառ փախան, քանի որ որևէ մեկը չի ուզում գլխատված լինել։ Այնինչ եթե մնային, անգամ քարերով կարելի էր դրանց գլուխները ցխել։ ԻՊ-ին հաջողվեց 1200 ավտոմատավորով գրավել մի մեծ մարզ։ Ազերիներն ակտիվ աշխատում են սոցցանցերի մեր տիրույթում, ուստի խնդրում եմ իշխանություններին որոշ ժամանակ փակել սոցցանցերը, որպեսզի թշնամին չկարողանա խուճապի սերմեր ցանել»։