24News-ի ընթերցողներից մեկը Մոսկվայից կապ է հաստատել մեզ հետ ու պատմել, որ բնակվում է մի շենքում ադրբեջանցի ընտանիքի հետ: Ադրբեջանական ընտանիքի կինը պատմել է մեր ընթերցողին, որ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է իր ազգականներից մեկը:
«Տղան նոր էր նշանվել: Իր մահից հետո նշանածը, չդիմանալով այդ լուրին, ինքնասպան է եղել: Մեր բարեկամները պատմում են, որ ոստիկանությունն ավտոմատներով մտնում է տներ և տղամարդկանց ստիպում գնալ Ղարաբաղ կռվելու: Ասում են, եթե հիմա հրաժարվես՝ տեղում կսպանենք: Ի՞նչ տարբերություն, որտեղ կմեռնեն մեր տղաները՝ Բաքվո՞ւմ, թե՞ Ղարաբաղում», - վշտացած պատմել է նա ու հավելել, որ իրենց զոհերի քանակն ահռելի է, բայց Ադրբեջանի իշխանությունները շարունակում են մարդկանց քշել ռազմաճակատ:

 Նյութի աղբյուրը՝ 24news.am