Թուրքիայի Ադանա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայի քաղաքացի Սումայա Ռեսիին, որն «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման անդամ է:

Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը:

Նշվում է, որ կինը Ֆրանսիայի հարցման հիման վրա ներառված է Ինտերպոլի «կարմիր» շրջանակում՝ որպես «վտանգավոր և գործող ահաբեկիչ»:

Հայտնի է, որ Ռեսիին ունի թունիսական ծագում:

Ձերբակալության պահին նրա մոտ հայտնաբերվել է Սիրիայի քաղաքացու կեղծ անձնագիր: