Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե մի կողմ թողնենք հույզերը ու ինքներս մեզ հարցնենք, թե ի՞նչ է տալիս մեզ արևմտյան աշխարհից եկած բոլոր կոչերը, ցավակցությունները, հորդորները... անգամ ցույցերն ու ճանապարհներ փակելը։ Զե՞նք։ Փո՞ղ։ Ճանաչու՞մ։
Շոշափելի ի՞նչ են տալիս մեդիա դաշտը ողողած էդ լուրերը։
Քիչ է մնում ասեմ, Ոչի'նչ։
Բայց իրականությունն այլ է։

Այն ոչ թե ոչինչ չի տալիս, այլ մեզանից վերցնում է ուշադրությունը։
Կարևորագույն խնդիրներից շեղում է մեր ուշադրությունը։

Հադրութի և Ջաբրաիլի ճանապարհը փակելու փոխարեն՝ այսօր կոչեր են հնչում եվրոպական կամ ամերիկյան ճանապարհներհ փակելու մասին, ու Հադրութի և Ջաբրայիլի ճանապարհները փակելով ոգեվորվելու փոխարեն մենք ոգևորվում ենք ինչ որ արևմտյան մայրուղու խցանումներով։

Սթափվի'ր, ազգ։
Միտինգավոր երիտասարդի կերպարը ուղարկիր գրողի ծոցը, ու վերհիշիր սրբադասված քո ռազմիկներին»։