ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երկուշաբթի կքննարկի Լեռնային-Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրադրությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՄԱԿ ԱԽ-ում ունեցած աղբյուրների փոխանցած տեղեկությունները։

Ըստ այդմ, արտակարգ քննարկումը տեղի կունենա երկուշաբթի օրը 15,00-ին։ Արտակարգ քննարկման անցկացման հայցը ներկայացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից։