ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի հակամարտության կարգավորմանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է ընդունեն, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հարակից «օկուպացված տարածքները» վերադարձվեն ու կարգավիճակ լինի Լեռնային Ղարաբաղի համար: Սրանք հիմնարար սկզբունքների երկու կարևոր տարրերն են»:

Նա անդրադարձել է նաեւ Թուրքիայի ներգրավվածությանը՝ նշելով. «Չնայած Թուրքիան ժխտում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղում Սիրիայից եկած վարձկաններին, օտարերկրյա գրոհայինների օգտագործումը վտանգավոր շրջադարձ է եւ հղի է պատերազմի ծավալման ռիսկով: Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւանները պետք է աջակցեն բարձր մակարդակի բանակցությունները»: