Նևադա նահանգում քարոզարշավի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է հայերի մասին. «Հայերը լավ մարդիկ են, նաև՝ հիանալի գործարարներ: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով: Հայերը հզոր ոգի ունեն»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հազարավոր ամերիկահայեր կանգնել էին փողոցի երկու կողմերում՝ սպասելով Թրամփի ժամանմանը Նյուպորտ Բիչ։ Ամերիկահայ ցուցարարները պաստառներ էին բարձրացրել՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Արցախում շարունակվող հակամարտությանը։