Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանի ջեբի շունը շանտաժ է անում Ռուսաստանին:
Հայտարարում են, թե իբր հայերը փորձել են հարվածներ հասցնել Բաքու-Նովորոսիսկ նավթատարին։ Այդ նավթատարը դեպի արևելք մի քանի անգամ հեռու է Բաքու-Սուպսա նավթատարից։ Մասնագետ պետք չէ հասկանալու համար, որ եթե ցանկություն լինի Բաքվի նավթին հարվածելու, ապա ամենահարմարը՝ Բաքու-Սուպսան է։
Սրանով փաստացի Մոսկվային հասկացնում են, որ կարող են այդ նավթատարը պայթեցնել ու բարդել հայերի վրա»: