Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այո, հավանաբար, ժամանակն է ասել, որ մերոնք պետք է փոխեին ռազմական ինֆորմացիա մատուցելու իրենց ոճն, ու որոշ ավելի կոնկրետ խոսեին: Անորոշ ոճը լավ էր 1993-ի հաղթանակների ժամանակ: Ինչպես մարդկային կորուստներն ենք ազնվորեն հաղորդում, այդպես էլ՝ տարածքների մասին պետք է ավելի պարզ խոսեինք: Մեր ժողովուրդին, եթե վստահում ենք, ամեն ինչում պետք է վստահենք:
Այո, սա տարածքների կռիվ չէ, բայց մոտենում է իր վճռական հանգրվաններից մեկին, որտեղ արդեն ոչ թե տարածքների, այլ բուն ստրատեգիական խնդիրներից մեկն է լուծվելու:


Հիմա առիթ փնտրողնե

րը, առիթը գտնում են, ու, կներեք, անդուր հոտ են տարածում առավոտվանից:
Ինֆորմացիան ինքն իրենով չեզոք բան է, նայած, ոնց մատուցես:
Բա իմացաք, հասել են Հաքարի գետ: Սենց անորոշ բազմաշնականությամբ, յանի մնացածը դուք կռահեք:
Խոսքս, բնականաբար շարքային քաղաքացիների մասին չէ, որոնք առաջին օրվանից էլ անհանգիստ են, ու իրավունք ունեն:
Խոսքս, «հայտնիների» մասին է:


Այո, իմացանք:
Խնդիրն այն է, որ առաջին օրերից էլ, երբ դեռ ոչ մի տարածքային կորուստների մասին խոսք չկար, մենք շատ լավ տեսանք ու իմացանք, որ ով ի սկզբանե պարտություն է փնտրում, իսկ որոշներն էլ՝ անթաքույց տենչում, նա միշտ էլ կգտնի դրա առիթն էլ, «ապացույցն էլ»: Նույիսկ հաճույք էլ կստանա: Բոլոր «իմաստուն» ճառերը նախապես պատրաստ են՝ սպասում են, որ արտասանվեն, որոշներն էլ չեն դիմանում:
Հա մենք շատ բան ենք սխալ արել: Բայց դրանք ձեր իմացած սխալները չեն: Ու նույնիսկ՝ ճիշտ հակառակ են ձեր «կոլեկտիվ» իմաստակությանը: Դրանց մասին կխոսենք հետո:
Բայց հիմա՛ է իսկության պահը:
Հիմա՛ է երևում ու երևալու ո՛վ, ո՛վ է:
Այսօրվա համար ենք մեր կյանքներս ապրել:
Խաղաղ ժամանակ կարելի է իմաստունի համբավ ձեռք բերել, քաջի համբավ ձեռք բերել: Բայց էսօր էլ համբավը չի: Էսօր՝ իսկականն է: Դու ի՞նչ որակի մարդ ես: Ամեն մեկն ինքն իր համար թող որոշի:
Պատերազմը մոտենում է իր կարևոր, հանգրվանային փուլի:
Մինչև հիմա նախերգանքն էր:
Հիմա պատերազմի ստրատեգիական խնդիրներից մեկն է լուծվում:
Կարելի է ասել, կռիվը նոր է սկսվում:
Պարզ է՝ թշնամու այս պահի ռազմավարական նպատակը՝ փորձել վտանգել Լաչինի ճանապարհը:


Սխալ չհասկանանք հանկարծ՝ թշնամին Լաչինի մոտ չի հիմա:
Բայց Լաչինն է նրա նպատակը, Լաչինի հեռահար մատույցներում է կռիվը:
Մեր նպատակն է՝ կայունացնել ճակատն այդ ուղղությամբ, ու նոր պաշտպանական գծի վրա ամրանալ: Եթե ստացվեց՝ շատ լուրջ հաջողություն կլինի:
Ազգեր կան, որ նման պահերին ավելի են համախմբվում:
Ազգեր կան, որ սկսում են լսել վատ հոտեր հանողներին:
Հիմա մեր հերթն է:


Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս»: