168.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել, որի ընթացքում Պուտինը Փաշինյանին առաջարկել է արցախյան հիմնահարցի լուծման վերաբերյալ ՀՀ վարչապետի պատկերացրած փոխզիջումային տարբերակը ձևակերպել ոչ թե բանավոր, այլ գրավոր՝ տեքստային տարբերակով, և ուղարկել իրեն։

Փորձեցինք մեզ հասած այս տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից։

Մեր հարցին՝ արդյոք ճի՞շտ են մեզ հասած տեղեկությունները, Գևորգյանը պատասխանեց.

«Ես քանի որ չգիտեմ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցների բովանդակությունը, դրա համար չեմ կարող որևէ մեկնաբանություն անել։ Վարչապետը կարող է օրվա մեջ երկու և ավելի անգամներ խոսել, բայց ես ոչ հիմա, ոչ էլ հետո այդ խոսակցությունների բովանդակության վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել»։