Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Զուգդիդիում պատանդառության դեպքից հետո հայտարարել է, որ Վրաստանում պետությունը գործնականում ոչնչացված է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ինչ էր դա» Նման բան պատկերացնելն անհնարին էր ոչ միայն Վրաստանում՝ նույնիսկ Շեւարնադձեի կառավարման ժամանակ, այլ նաեւ թույլ կազմավորված պետություններում։ Մենք երեկ համոզվեցինք, որ պետությունը Վրաստանում գործնականում ոչնչացված է»,- ասել է Սահակաշվիլին։ Պետության փոխարեն, ըստ նրա, Վրաստանում գոյություն ունի ընդամենը բյուջետային գողերի եւ հանցաշխարհի հիբրիդ։ Նա մանրամասնել է, որ բանկի կողոպուտի օրը Զուգդիդիում նախատեսված է եղել իր «Ազգային միասնական շարժում» կուսակցության հանրահավաքը եւ ողջ ոստիկանությունը կենտրոնացած է եղել այնտեղ, դրա համար էլ գողերը կարողացել են մուտք գործել։