Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղյան հակամարտության գոտում ընդունելի է հայկական կողմի համար, սակայն դրանք կարող են լինել ռուս խաղաղապահներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեզ համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի առնչությամբ չի համընկնում մեր պատկերացումների հետ։

Եթե խոսում ենք փոխզիջումների մասին, ապա փոխզիջումային կարող է լինել այն, որ ռուս խաղաղապահներ լինեն այնտեղ։ Ռուսաստանը ունի լավ հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Շատ կարեւոր է հաշվի առնել այլ ռեգիոնալ տերությունների կարծիքը, կարեւոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահները կայունացնեն ռեգիոնը եւ ոչ թե ընդհակառակը»,- ասել է Փաշինյանը՝ «Интерфакс»-ի հետ զրույցում։