Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռավար կարգով ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նիստում, հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

«Երկու երկրների ԱԳ նախարարները հերթական անգամ եկել էին մեզ մոտ: Ամսի 23-ին նրանք հանդիպում են Վաշինգթոնում: Ես մեծ հույսեր ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ հետ համատեղ, կօգնեն հակամարտության կարգավորմանը»,- ասել է ՌԴ առաջնորդը: