ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր Վաշինգթոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչպես հաղորել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, հայտնի է նախատեսված հանդիպումների ժամանակացույցը:

Երևանի ժամանակով՝ 17:30-ին նախատեսված է Փոմփեոյի բանակցություններն ադրբեջանցի նախարարի հետ, իսկ ժամը 18:30-ին՝ հայ գործընկերոջ հետ: Մամուլի համար որևէ հայտարարություն չկա։
Պետքարտուղարը չորեքշաբթի հայտարարել էր, որ «դիվանագիտական բարդ իրավիճակ է։ Մեր տեսակետը նախկինի պես այն է, որ առաջ գնալու ճիշտ ուղին հակամարտությունը դադարեցնելն է»։