Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մարիուպոլում հոկեյի խաղի ժամանակ վախեցել է աղմուկից։ Տեսանյութը հայտնվել է սոցցանցերում։

Զելենսկին մասնակցել է Mariupol Ice Center արենայի բացմանը, որտեղ երիտասարդական թիմերի միջև խաղ է անցկացվել։ Խաղի ժամանակ նախագահը հանդիպում է ունեցել, սակայն բարձր աղմուկն ընդհատել է նրա ելույթը։ Զելենսկին վախեցել է, վեր թռել և փակել ականջները։

«Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ կարգին է»,-մի քանի անգամ կրկնել է պետության ղեկավարը։ Դրանից հեո նախագահը կատակել է՝ ասելով, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, չէ՞ որ բոլոր ներկաներն առողջ մարզիկներ են։

Նախագահին հայտնել են, որ աղմուկի պատճառը եղել է տեխնիկական խոտանը։ Նա շարունակել է հանդիպումն անաղմուկ։