Ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել կրակի դադարեցման ռեժիմը։ «Այո, մենք պատրաստ ենք։ Ես բազմիցս եմ ասել։

Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել կրակի դադարեցման ռեժիմը։ Սակայն միաժամանակ, Հայաստանը եւ վերջինիս վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից մշակված հակամարտության կարգավորման սկզբունքներից։ Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ հակամարտությունը չունի դիվանագիտական լուծում»,- մասնավորապես ասել է Ադրբեջանի նախագահը։