Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի կարող լինել մրցակցության առարկա։ Այս մասին նա ասել է ի պատասխան այն հարցի, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում երեկ Ղարաբաղյան հակամարտության գոտում հայտարարված կրակի դադարեցման նոր ռեժիմին, որի մասին հայտարարել էր Միացյալ Նահանգները։


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է ճգնաժամային սուր փուլում, եւ չպետք է եւ չի կարող դառնալ ինչ որ մրցակցության առարկա»,- ասել է Պեսկովը, հավելելով, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ողջունում է ցանկացած քայլ, որը կօգնի պատերազմի դադարեցմանը։