Ռուսաստանը շարունակում է գործակցել Թուրքիայի հետ աշխարհի ճգնաժամային գոտիների կարգավորումների հարցով։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա նաեւ ասել է, որ այդ լավ հարաբերությունները, սակայն զերծ չեն խնդիրներից։ «Մենք ունենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ, որոնք սակայն զերծ չեն խնդիրներից։ Մեր ոչ բոլոր տեսակետներն են, որ համընկնում են այս կամ այն խնդրի առնչությամբ։ Սակայն երբ մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի, գործի համար օգուտ բերելու համար միավորում ենք ջանքերը եւ օգնում առաջ գնալ եւ ստեղծել պայմաններ, որոնք անհրաժեշտ են ճգնաժամային իրավիճակները կարգավորել։ Մենք կշարունակենք նման գործակցությունը Թուրքիայի հետ»,- ասել է նախարար Լավրովը։