ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին՝ փորձելով մեկնաբանել վարչապետի նշած «ցավոտ փոխզիջումների» վերաբերյալ հայտարարությունը։


«Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել ամեն տեսակ բանակցությունների։ Այդ ընթացքում եթե կար և կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, կդրվեր Հայաստանի և Արցախի ժողովուրդների քննարկմանը։ Փաստն այն է, որ նույնիսկ նմանատիպ առաջարկներ չեն եղել ու չեն կարող լինել այս փուլում։ Հարցին` խոսքը Լավրովյան պլանի մասի՞ն է, Սիմոնյանը պատասխանեց, որ եթե խոսքն այդ մասին լիներ, դրա հետ կապված փաստաթուղթն արդեն պատրաստ էր, բանակցությունները երկար ընթացել էին և այդ խոսակցությունը կշարունակվեր: