Հանրահայտ երգիչ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն ակտիվորեն շարունակում է հետևել Հայաստանում և Արցախում կատարվող իրադարձություններին։ Նա դատապարտում է ադրբեջանաթուրքական բռնությունները։


Թանկյանը Twitter-ում տարածել է հրապարակում, որտեղ պատկերված են Ասկերանում հրթիռային հարվածի հետևանքները։ Նա գրել է․ «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները կպատժվեն միջազգային դատարաններում, այնպես որ պատրաստեք այդ նավթային գումարները մեզ համար, որպեսզի վերականգնենք Արցախը»։