«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին դրույթը: Նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի) միջոցով տոտալիզատորի կազմակերպման գործունեություն կարող է իրականացվել կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում:

Չնայած բուքմեյքերական գրասենյակների տերերի դիմադրությանը, իշխանությունը մտադիր է ամբողջ ծավալով իրագործել օրենքի այս փոփոխությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: