ԱԺ փոխնախագահ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Նազարյանն ուժը կորցրած է ճանաչել «Վաշինգտոն գործուղելու մասին» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ սեպտեմբերի 24-ին ստորագրած կարգադրությունը։ ԱԺ կայքում այլեւս չկա այդ կարգադրությունը, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը մեզ փոխանցեց, որ այցի նպատակը դիտորդական էր։ Թերեւս նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների առիթով։

Իսկ թե ինչու է գործուղումը չեղարկվել, պաշտոնական մեկնաբանությունն է՝ «հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը»։ Մինչդեռ չեղարկումը, թերեւս, քաղաքական ենթատեքստ ունի։ Չէ որ այս օրերին, երբ նույնպես ռազմական դրություն է, այլ երկրներ ԱԺ-ից կատարվելիք գործուղումները, օրինակ՝ Մոսկվա կամ Թբիլիսի, չեն չեղարկվել։