Ֆրանսիայի Դեսին, Վիեն, Լիոն քաղաքներում հարյուրավոր թուրքեր սպառնագին վանկարկումներով փնտրել են հայերի։
«Ես ապրում եմ Ֆրանսիայի խաղաղ ու գեղեցիկ Վիեն քաղաքում։ Բայց այս գիշեր ցնցված էինք։ Գիշերվա կեսին տեսանք «Մահ հայերին» ոռնացող թուրքերի մի մեծ խմբի։ Բոլորս ահաբեկված էինք»,- հայտնել է ֆրանսիացի ականատեսը։

Հիշեցնենք` երեկ Ֆրանսիայում թուրքերը մուրճերով ու դանակներով հարձակվել էին հայերի վրա: