Նիսում անհայտ անձը դանակով հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 9։00-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։
Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հնարավոր է համարում, որ դա ահաբեկչություն է եղել։