Դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

«Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մեդիա կենտրոնից, որտեղից այն չմեկնաբանեցին, իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Նշենք, որ անձնագիր ստանալու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է հատել ՀՀ սահմանը»,- հավելում է կայքը։