«Այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիով: Թշնամին գտնվում է այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5: Նրա գերնպատակն է գրավել Շուշին, որովհետև, ինչպես ասում են, ով տիրում է Շուշիին, տիրում է ամբողջ Արցախին: Ուզում եմ, որ գիտակցենք այս պահը և ոչ միայն լոկ խեսքերով, այլև անմիջական մասնակցելով Շուշիի պաշտպանությանը»,- Քիչ առաջ տեսաուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ հայտնեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով ժամ առաջ հասնել Արցախ:

«Սա խուճապային կոչ չէ, ընդհակառակը, ես հավատում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»,- շեշտեց նա: